ԼԼիլիթ Սեդրակյան

Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը. Նազելի Բաղդասարյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը. Նազելի Բաղդասարյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Շիրակի մարզպետարանում
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ։
 
 
Շիրակի մարզպետը նշել է, որ աշխատանքի մեջ կարևորում է պատասխանատու վերաբերմունքը․ «Հարգելի գործընկերներ, ձեզանից շատերին անձամբ եմ ճանաչում, միասին աշխատել ենք, հիմա, երբ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը, համատեղ աշխատանքում ինձ համար կարևոր պայման են լինելու հոգատարությունն ու համագործակցությունը։ Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը, լիահույս եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք առաջ գնալ»։
 
 
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել աշխատանքային մոտեցումներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին։
 
Խորհրդակցության ավարտից հետո Շիրակի մարզպետը շրջել է բոլոր ստորաբաժանումներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում