ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի փոխնախագահ

Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին տեղի են ունեցել համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները, որի ընթացքում Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ է ընտրվել Հայաստանը։ Այս մասին հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովից։

Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները: Վերջինիս պարտականությունն է սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն։ Այն նաև ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում