ՄՄարիամ Մխիթարյան

Կարակասը ցանկանում է մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Վենեսուելայի ԱԳ նախարար

Կարակասը ցանկանում է մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Վենեսուելայի ԱԳ նախարար

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիան հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում հայտնել է ԵԱՏՄ գործունեությանը մասնակցելու՝ Կարակասի հետաքրքրության մասին, հայտնում է ТАСС-ը:

«Մենք փնտրում ենք հնարավորություններ, որ թե՛ կազմակերպության մասնակիցները, թե՛ Վենեսուելան օգուտ քաղեն համագործակցությունից: Մենք նաև ցանկանում ենք ակտիվորեն մասնակցել Եվրասիական համաժողովին, արդեն մասնակցության հայտ ենք ներկայացրել»,- ասել է Պլասենսիան:

Վենեսուելայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 7-9-ը պաշտոնական այցով Մոսկվայում է: Նոյեմբերի 8-ին նա բանակցություններ է վարել Սերգեյ Լավրովի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում