ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի ԱԳՆ-ը Վրաստանին նոտա է հղել Սաակաշվիլուն բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ը Վրաստանին նոտա է հղել Սաակաշվիլուն բանտային հիվանդանոց տեղափոխելու կապակցությամբ

Կիևը Թբիլիսիին կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Գլդանի շրջանում գտնվող բանտային հիվանդանոցից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին ասված է Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան նոտայում, որը Կիևը փոխանցել է Վրաստանի ԱԳՆ-ին։

«Վրացական կողմին կոչ ենք անում Միխեիլ Սաակաշվիլուն անհապաղ տեղափոխել քաղաքացիական բժշկական հաստատություն, որն ունի անհրաժեշտ բոլոր հնարավորությունները պատշաճ բժշկական խնամք և շտապ օգնություն ցուցաբերելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պաշտոնական Կիևը հիասթափված է Սաակաշվիլուն բանտային հիվանդանոց տեղափոխելու և այդ մասին ուկրաինական կողմին չտեղեկացնելու հետ կապված:

«Բանտային հիվանդանոցում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվու գտնվելը լրացուցիչ ռիսկեր և լարվածություն է ստեղծում, որոնցից կարելի է խուսափել՝ առաջնորդվելով հումանիտար նկատառումներով»,- հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում