«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի և լուսանկարչական մրցույթների հաղթողները հայտնի են

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի և լուսանկարչական մրցույթների հաղթողները հայտնի են

Դեկտեմբերից մեկնարկած մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար և 184 ֆիլմ: «Դալան» ցուցասրահում բացված «Մարդասիրության աչքերով» ցուցահանդեսին ներկայացվել է 23 լուսանկարչի 28 աշխատանք՝ 13 երկրից: Հենց բացմանն էլ հրապարակվել են հաղթողների անունները: Ֆոտոմրցույթի հաղթողը Արցախից Արեգ Բալայանն է: Նրա «Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը Հայաստանից՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամին Թաիլանդից՝ «Անագե պատերի հետևում» լուսանկարի:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույնն է ճանաչվել Կոլումբիայից Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի «Ցանկություն» անիմացիոն ֆիլմը, երկրորդ տեղում Հայաստանից Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է, երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը Ուկրաինայից՝ «Հայր» ֆիլմի համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում