ՆՆարե Ոսկանյան

Էդուարդ Աղաջանյանը Ջոն Գալագերի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին

Էդուարդ Աղաջանյանը Ջոն Գալագերի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: 

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրենսդիրն ու գործադիրը չափազանց կարևորում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Լինելով Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին ջերմ ընդունելության համար՝ շնորհավորելով բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Նա եւս կարևորել է փոխգործակցությունը երկու երկրների խորհրդարանների միջև:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող մի շարք միջազգային ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ է նշել դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության փաստը:

Կողմերն անդրադարձել են մասնավորապես ՄԱԶԾ-ի «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին եւ  Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարմանը: 

Խոսելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման մասին՝ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում