ՀՀայկարամ Նահապետյան

Արցախի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Արցախի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է COVID-19-ի դեմ:

 

Երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես COVID-19-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:

 

 

«Նշենք, որ Արցախի նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր COVID-19-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված:

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

 

Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ հոգ տանելով ինչպես անձնական, այնպես էլ հարազատների առողջության մասին։

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում