ԱԱրսեն Մկրտչյան

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի Մ23 առաջնության հաղթող

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի Մ23 առաջնության հաղթող

Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնության եզրափակչում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 11-7 հաշվով փալուն հաղթանակ է տարել ռուս Արտուր Չեբոդաևի նկատմամբ և ոսկե մեդալ նվաճել։ Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները ևս տպավորիչ ելույթներ են ունեցել՝ անմասն չմնալով մեդալներից։

Մեր թիմը երիտասարդական ԱԱ-ին ներկայացել է 8 ըմբիշով, որոնցից 7-ը պայքարել են մեդալների համար։

70 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։

57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, 79 կգ քաշային Արման Ավագյանը նվաճել են բրոնզե մեդալներ»,-նշված է գրառման մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում