ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսթավի բանտի մոտ սկսվել է Սաակաշվիլու աջակիցների հերթական ցույցը

Ռուսթավի բանտի մոտ սկսվել է Սաակաշվիլու աջակիցների հերթական ցույցը

Ռուսթավի բանտի մոտ, որտեղ պատիժ է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մի քանի հազար մարդ է հավաքվել, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են «Ազատություն Սաակաշվիլուն» գրությամբ պաստառներ: Նրանց հիմնական պահանջը նախկին նախագահին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է։ Այս պահանջով ակցիայի մասնակիցների մի մասն արդեն հացադուլ է սկսել և խորհրդանշական ստվարաթղթե խուց տեղադրել հենց բանտի շենքի մոտ: Ցույցի մասնակիցները պատրաստվում են գիշերել բանտի մոտ։

Ի սկզբանե ակցիան ծրագրվել էր անցկացնել Թբիլիսիում, սակայն այն տեղափոխվել է Ռուսթավ՝ նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման պատճառով, որն արդեն 37-րդ օրն է՝ շարունակում է հացադուլը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում