ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսումը

Բայդենը հրաժարվել է մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մեկնաբանել նոյեմբերի վերջին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսումը, փոխանցում է РИА Новости-ն։

ԱՄՆ-ի ենթակառուցվածքային զարգացման ծրագրի հաստատմանը նվիրված ելույթի ավարտին լրագրողները Բայդենին հարցրել են, թե ինչ է նա կարծում Վիեննայի բանակցությունների վերսկսման մասին, և արդյոք նախագահն ունի  պահուստային տարբերակ, եթե դիվանագիտությունն Իրանի նկատմամբ չաշխատի:

«Ես հիմա չեմ մեկնաբանի Իրանի հետ կապված հարցերը»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը: Նույն կերպ Բայդենը պատասխանել է նաև Չինաստանի մասին հարցին։

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման և ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ  բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում