ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Սաակաշվիլին պետական հեղաշրջում է ծրագրում

Վրաստանի պետանվտանգության ծառայության տվյալներով՝ Սաակաշվիլին պետական հեղաշրջում է ծրագրում

Վրաստանում ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ բողոքի ցույցերի մասնակիցները ծրագրում են արգելափակել պետական հաստատությունների շենքերը, իսկ պետական հեղաշրջումը բանտից ղեկավարում է նախկին նախագահը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն:

«Նոյեմբերի 6-ից առանձին քաղաքական խմբեր Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ պլանավորում են մշտական ակցիաներ, ուր կժամանեն նաև կուսակցությունների համակիրներ այլ շրջաններից»,- ասել է Մգելաձեն:

Նրա խոսքով՝ բողոքի ակցիա է նախատեսված նաև Թբիլիսիում։ «Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ակցիայի կազմակերպիչները ծրագրում են արգելափակել պետական հաստատությունները: Նշված գործողությունները, որոնց նպատակը բռնի հեղաշրջումն է, ծրագրում է դատապարտված Միխեիլ Սաակաշվիլին՝ բանտից»,- ասել է Մգելաձեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում