ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում դատարանը Չինաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել լրտեսության համար

ԱՄՆ-ում դատարանը Չինաստանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել լրտեսության համար

ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի երդվյալ ատենակալների դատարանը Չինաստանի քաղաքացի Սյու Յանցյունին մեղավոր է ճանաչել արդյունաբերական լրտեսության համար: Այդ մասին հայտնել են ԱՄՆ արդարադատության նախարարությունից, փոխանցում է ТАСС-ը։

Յանցյունին Վաշինգտոնը համարում է ՉԺՀ հետախուզության աշխատակից: Նա  մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրության, արդյունաբերական լրտեսության փորձի և գաղտնի տվյալների վաճառքի համար:

Ըստ պետական մեղադրանքի վարկածի՝ Սյու Յանցյունը 2013 թ.-ից ԱՄՆ ավիացիայի աշխատողների հրավիրել է Չինաստան և մեծ հոնորարների դիմաց գաղտնի տեղեկություններ ստացել: Մասնավորապես, 2017 թ. նա փորձել է ստանալ General Electric ընկերության ավիացիոն ստորաբաժանման մշակած ռեակտիվ շարժիչի տեխնիկական փաստաթղթերը, սակայն նրա հետ կապի մեջ եղած աշխատակիցն այդ մասին հայտնել ամերիկյան հատուկ ծառայություններին: Բելգիայում Սյու Յանցյունը հանդիպել է այդ աշխատակցի հետ և ձերբակալվել, որից հետո արտահանձնվել է Միացյալ Նահանգներ:

Չինաստանի քաղաքացուն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում