ՄՄարիամ Մխիթարյան

Պորտուգալիայում նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Պորտուգալիայում նշանակվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան արձակել է երկրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել հունվարի 30-ին, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավորները մերժել են կառավարության ներկայացրած 2022 թ. բյուջեի նախագիծը։ Վարչապետ Անտոնիու Կոշտայի թիմակիցները խորհրդարանում փոքրամասնություն են կազմում, և նրանց անհրաժեշտ էր ընդդիմադիրների  աջակցությունը։ Բյուջեի դեմ են հանդես եկել ձախակողմյան շարժումները, որոնք պահանջում են բարեփոխումներ առողջապահության ոլորտում, կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում։

Նախագահ դե Սոուզան նշել է, որ բյուջեի հարցն առանցքային է, քանի որ Պորտուգալիան փորձում է հաղթահարել համավարակի հետևանքները և դուրս գալ տնտեսական ու սոցիալական ճգնաժամից:

Վարչապետ Կոշտան գլխավորում է երկրի կառավարությունը վեց տարի, թեև նրա ներկայացրած Սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն չի կազմում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում