ԱԱրսեն Մկրտչյան

Վրաստանի ՍԴ նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վրաստանի ՍԴ նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին ասված է Ցեղասպանության թանգարանի Ֆեյսբուքի էջում:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում