ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ սենատորները պահանջել են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քննություն

ԱՄՆ սենատորները պահանջել են Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քննություն

ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ։ Դրանցից մեկով պահանջվում է տեղեկություն տրամադրել թուրքական «Բայրակթար» ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ: Մյուս առաջարկի համաձայն՝ պատկան մարմինները պետք է գնահատեն՝ արդյո՞ք ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից ամերիկյան օրենսդրության խախտում չէ։

Օրենսդրական փոփոխության երրորդ առաջարկով, որը ներկայացրել է սենատոր Ալեքս Պադիլան, Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։

Օրենսդրական փոփոխությունների առաջարկները Սենատի քվեարկությանը կարող են ներկայացվել արդեն հաջորդ շաբաթ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում