ՆՆարե Ոսկանյան

Վարուժան Ներսեսյանն ու Ուենդի Մորթնն անդրադարձել են ՀՀ-ՄԹ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

Վարուժան Ներսեսյանն ու Ուենդի Մորթնն անդրադարձել են ՀՀ-ՄԹ համաձայնագրի պաշտոնական ստորագրման հնարավորությանը

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը նախ անդրադարձել են Գլազգոյում իր աշխատանքները շարունակող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին (COP26)՝ գոհունակությամբ արձանագրելով Հայաստանի՝ նախագահի մակարդակով ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներին։

Դեսպանը և նախարարն ընդգծել են նշված կարևորագույն հարցի լուծման ուղղությամբ համախմբված մոտեցման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխության խնդիրը սահմաններ չի ճանաչում և վերաբերում է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև այդ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Վարուժան Ներսեսյանը և Ուենդի Մորթնն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) փոխարինող ՀՀ-ՄԹ երկկողմ համաձայնագրի՝ մոտ ժամանակներում պաշտոնական ստորագրման հնարավորությանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ փաստաթղթի վերջնականացման հետ կապված գործընթացը եզրափակիչ փուլում է։

Նախարարի խնդրանքով դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունները Հայաստանի և ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մարդասիրական և բարոյական բոլոր նորմերի խախտմամբ մինչ օրս Բաքվում գտնվող ռազմագերիների առկայությունը։ Անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։

Դեսպանը և նախարարը քննարկել են նաև մի շարք ոլորտներում երկկողմ օրակարգը հարստացնելուն ուղղված իրականացվելիք քայլերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում