Ընտրությունների ընթացքում ոստիկանությունը ստացել է 99 ահազանգ

Ընտրությունների ընթացքում ոստիկանությունը ստացել է 99 ահազանգ

Ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում հերթապահներ են եղել ոստիկանության ու մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծի հեռախոսների մոտ: Ավագանու ընտրության ընթացքում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ: Դրանցից 34-ով հետաքննություն է կատարվում, 65-ը դեռ ստուգում են: Իսկ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ: Քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում