ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան և ԱՄՆ-ը C-400-ի հարցով աշխատանքային խումբ կստեղծեն. Չավուշօղլու

Թուրքիան և ԱՄՆ-ը C-400-ի հարցով աշխատանքային խումբ կստեղծեն. Չավուշօղլու

Թուրքիան և ԱՄՆ-ը աշխատանքային խումբ կստեղծեն մի շարք հարցերի, այդ թվում՝ С-400-ի հետ կապված իրադրության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում Թուրքիայի ԱԳՆ-ի 2022 թ. բյուջեի վերաբերյալ զեկույցով:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Մենք անհամաձայնություն ենք հայտնել Քրդստանի աշխատավորական կուսակցության, C-400-ի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, այդ դիրքորոշումը չի համապատասխանում դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Մենք կստեղծենք աշխատանքային խումբ այդ հարցերը լուծելու համար»,- Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։

ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում