ԳԳայանե Թամամյան

Արտակ Բեգլարյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի միջազգային ներգրավվածությանն առնչվող հարցեր

Արտակ Բեգլարյանը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի միջազգային ներգրավվածությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ, նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների հետ: Այդ մասին նշված է Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 1 հոգի, sitting, կոստյում և ներսումը
 

Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ պետական նախարարը հակիրճ ներկայացրել է Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

 
May be an image of 2 մարդ, people sitting, people standing և ներսումը
 
Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությանը միջազգային հանրության կողմից տուրք տալու պատճառով պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման գործում միջոցների զգալի սղություն կա: Այդ համատեքստում նա շեշտադրել է Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքներն ու առանձնահատկությունները հաշվի առնելով:
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը
 
Պետական նախարարը նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Նա կարևորել է Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը
 
Արտակ Բեգլարյանը նաև այցելել է Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորություններին և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմների հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում