ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է դիմակ չկրելու համար

ԱՄՆ-ում կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է դիմակ չկրելու համար

ԱՄՆ-ում հանրապետական ​​կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը տուգանվել է ընդհանուր առմամբ 48 հազար դոլարով՝ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում դիմակ կրելուց հրաժարվելու համար։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը տուգանվել է մոտ 20 անգամ կորոնավիրուսի դեմ միջոցառումներին չհետևելու պատճառով: Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո նրան պարտավորեցրել են 500 դոլար վճարել նիստերի ժամանակ դիմակ չկրելու համար։ Յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նա տուգանվել է 2,5 հազար դոլարով: Վճարումները պահվում են կոնգրեսականի աշխատավարձից։

Գրինը հայտնի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության խիստ քննադատությամբ: Հոկտեմբերի 23-ին նա առաջարկել է իմփիչմենթի ենթարկել նախագահ Բայդենին՝ իշխանության չարաշահման և որդուն՝ Հանթերին օգնելու նպատակով իշխանությունն օգտագործելու պատրաստակամության համար։ Հանրապետականը Սպիտակ տան ղեկավարին մեղադրել է նաև կոռուպցիայի և այլ ծանր հանցագործությունների հետ կապ ունենալու մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում