ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը օրենքի նախագծին, որով արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 տոկոսի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին, նրա տեղակալներին և Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին:
«Մենք գլխավոր դատախազի և տեղակալների աշխատավարձի օրենսդրական նախաձեռնությունը, որը դեռ ընդամենը քննարկման է ներկայացվել, արվել է որպես հակակոռուպցիոն ընդհանուր բարեփոխումների մաս, որովհետև մենք ստեղծել ենք Հակակոռուպցիոն կոմիտե և հակակոռուպցիոն դատարաններ, որտեղ աշխատավարձերն ավելի բարձր են մնացած քննչական մարմիններից և մնացած դատարաններից: Այնտեղ մեջտեղում օղակ կա՝ դատախազությունը: Այդ օղակի աշխատավարձը պետք է լինի ավելի բարձր: Այս նախագիծն առաջարկվել է, որ ոչ թե հրատապ կերպով որևէ մեկի աշխատավարձը բարձրանա, այլ որ մենք հասկանանք՝ ոնց անենք այս տեխնիկական խնդիրը»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը նշեց, որ քննարկման տիրույթում է՝ բոլոր հակակոռուպցիոն մարմինների աշխատավարձերն իջեցնե՞լ, թե՞ նշված 3-ինը բարձրացնել:










