ՄՄերի Եգորյան

Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Բաչկովը առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Բաչկովը առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալները: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում կամային հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ 

Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

Չալոյանը կիսաեզրափակչի մենամարտը կանցկացնի նոյեմբերի 4-ին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5) քառորդ եզրափակչում մենամարտել է Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ և մրցավարների որոշմամբ պարտվել՝ 2։3։ Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բողոքարկումից հետո հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկին:

Բաչկովը ռինգում երկրորդ անգամ էր հանդիպում Վոնգսուվանին: 2019 թվականի աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Բաչկովը 4:1 հաշվով հաղթել էր Թաիլանդի ներկայացուցչին:

Գյումրեցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր 1/16

եզրափակչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում Բաչկովը մրցել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ և 3-2 հաշվով հաղթանակ տոնել:

Այսպիսով, աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով։

ԱԻԲԱ-ի 75-ամյա պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրները կպարգևատրվեն. ընդհանուր առմամբ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդ։ ԱԱ-ի ոսկե մեդալակիրները կստանան 100, արծաթե մեդալակիրները` 50, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազարական ԱՄՆ դոլար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում