Հանրությունն ընտրում է Հանրայինի ֆուտբոլային մեկնաբանին. Տեսանյութ

Հանրությունն ընտրում է Հանրայինի ֆուտբոլային մեկնաբանին. Տեսանյութ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տասնյակ հայտեր է ստացել ֆուտբոլի մեկնաբանի մրցույթի մասնակցության համար: Ֆուտբոլասերները մի քանի օր եւս հնարավորություն կունենան ուղարկելու իրենց հայտերը եւ ընդառաջ գնալու սեփական երազանքի իրականացմանը: Կընդունվեն մինչեւ մայիսի 16-ն ուղարկված հայտերը:

Հանրային ընտրությամբ մեկնաբանի մրցույթը մեծ ակտիվություն է գրանցում ոչ միայն մասնակիցների կողմից, այլեւ ֆուտբոլասերների, ովքեր ակտիվորեն մեկնաբանություններ են գրում եւ օգնում առաջատար դիրքեր գրավել իրենց նախընտրած մեկնաբանին:    

Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա մեկնաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որեւէ մեկը, և հաջողելու պարագայում հնարավորություն կստանա համալրել Հանրայինի մարզական ընտանիքը:

Ֆուտբոլային մեկնաբանների մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից և սեռից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել որեւէ ֆուտբոլային հանդիպումից առնվազն 15 րոպեանոց տեսանյութ՝ սեփական մեկնաբանությամբ: Այն բոլոր տեսանյութերը, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ ձեւաչափին, 2 աշխատանքային օրերի ընթացքում կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ ֆուտբոլասերները հավանությունների եւ մեկնաբանությունների միջոցով կկարողանան արտահայտել իրենց կարծիքը եւ ընտրել ապագա մեկնաբանին:

Ամենաշատ հավանում (լայք) ստացած 10 տեսանյութերի հերոսները կանցնել հաջորդ փուլ: Հանրային հեռուստաընկերության մարզական խմբագրությունը կառանձնացնի իր կարծիքով 6 լավագույններին, որոնք կշարունակեն հետագա պայքարը: Ընդհանուր առմամբ՝ երկրորդ փուլում պայքարը կշարունակեն առավելագույնը 16 ֆուտբոլասերներ:

Մասնակցության հայտի ձեւաչափը կարելի է ներբեռնել Հանրային հեռուստաընկերության կայքից, լրացնել այն, այնուհետ լուսանկարի հետ կցել տեսանյութին եւ wetransfer համակարգի միջոցով ուղարկել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Այն հայտերը, որոնք ամբողջապես լրացված չեն լինի կամ կից չեն ունենա լուսանկարն ու տեսանյութը, չեն դիտարկվի:   

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում