ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ «3+3» ձևաչափի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ «3+3» ձևաչափի վերաբերյալ

Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով «3+3» ձևաչափի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, կարևոր է համարել մասնակից երկրների հարաբերությունների բնույթը:

Վահան Հունանյան - Տարածաշրջանային գործակցության ցանկացած ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն հիմնված է դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:

Մեզ համար սկզբունքային է նաև, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում