ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի ԶՈՒ մասնակցությամբ

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի ԶՈՒ մասնակցությամբ

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում «Արևելյան Ակդենիզ 2021» ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:

Ելույթ ունենալով լրագրողների հետ ճեպազրույցում՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաներից մեկը հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերը:

Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցում են 10 երկրների ռազմածովային նավատորմի 35 նավ և անձնակազմի 5 հազար մարդ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է հետևել թուրքական ռազմածովային նավատորմի, ինչպես նաև պարեկային օդանավերի, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի մարտական պատրաստությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում