ԼԼիլիթ Գասպարյան

Կոտայքի մարզպետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման հեռանկարները

Կոտայքի մարզպետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացման հեռանկարները

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Կոտայքի մարզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և հույս հայտնել, որ համագործակցության ընդհանուր ոլորտներ կգտնեն:

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար և ներկայացրել դեսպանատան ծրագրերն ու գերակա ուղղությունները:
Զբոսաշրջություն և գյուղատնտեսություն՝ սրանք այն ոլորտներն են, որոնք առավելապես հետաքրքրում էին դեսպանին:

Զրուցակիցներն այս և այլ ոլորտների զարգացման ու հեռանկարների շուրջ քննարկել են բազմաթիվ հարցեր և հույս հայտնել, որ երկկողմ արդյունավետ համագործակցությամբ կկարողանան նպաստել ինչպես մարզում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, այնպես էլ ամրապնդել երկու կառույցների միջև գործող կապերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում