ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին խոստացել է բանտից ազատվելուց հետո հասնել արտահերթ ընտրությունների

Սաակաշվիլին խոստացել է բանտից ազատվելուց հետո հասնել արտահերթ ընտրությունների

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ կալանքի տակ է, խոստացել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնել իր ազատ արձակումից առավելագույնը 10 օր հետո: Նախկին նախագահի նամակը լրագրողների ներկայությամբ ընթերցել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին բանտում պաշտպանյալի հետ հանդիպումից հետո, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:

Նամակում Սաակաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է հասարակական լայն միասնություն, իսկ հաղթանակի բանալին բազմամարդ պայքարն է:

Վրաստանի նախկին նախագահը  նշել է, որ ընդդիմության շարքերում քիչ չեն փողոցային պայքարի պատրաստ փորձառու առաջնորդները, որոնց թվում է «Միասնական ազգային շարժման» ղեկավար Նիկա Մելիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում