ՄՄարիամ Մխիթարյան

Երևանում մեկնարկել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Երևանում մեկնարկել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Նոյեմբերի 1-ից Երևանում բանակցություններ են սկսվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև՝ արտոնյալ պայմաններով առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը ազատ առևտրի մասին համաձայնագրի վերածելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Միրհադի Սեյիդին, փոխանցում է Mehrnews-ը:

Քննարկումներն անցկացվում են ԵԱՏՄ անդամ 5 երկրների ներկայացուցիչների և Իրանի պատվիրակության միջև, որի կազմում են Իրանի առևտրի զարգացման կազմակերպության, Առևտրի պալատի, ԻԻՀ նախագահի, արտգործնախարարի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչները:

Երևանյան բանակցություններին ընդառաջ տեսակոնֆերանսի ձևաչափով յոթ հանդիպում է անցկացվել: Հաջորդ հանդիպումը կողմերի միջև նախատեսված է Թեհրանում դեկտեմբերի 6-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում