ԱԱրևիկ Աբելյան

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերին:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Երկուստեք կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրումը: Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքին և դրանցով ստանձնած հանձնառությունների իրականացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում