ՄՄարիա Գաբրիելյան

ԱԺ նախագահը և Նորվեգիայի դեսպանը կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերը

ԱԺ նախագահը և Նորվեգիայի դեսպանը կարևորել են միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերը

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն  ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:

Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական  անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրույցի առանցքում են եղել նաև ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում