ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կատարել Սիրիայի հարցում իրենց խոստումները. Չավուշօղլու

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կատարել Սիրիայի հարցում իրենց խոստումները. Չավուշօղլու

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կատարել «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո քրդական կազմավորումներին Սիրիայի խորքերը հետ քաշելու իրենց խոստումները։ Այդ մասին CNN Türk հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք պահում ենք մեր խոստումը։ Ստորագրելով պայմանագիր՝ մենք կատարում ենք դրա պահանջները։ Բայց ո՛չ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ը, դա բացահայտ եմ ասում, չեն կատարել իրենց խոստումները։ Ընդհակառակը՝ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել քրդական ուժերին»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական բանակը լիակատար մարտական պատրաստության է բերվել՝ Սիրիայի տարածքում՝ Իդլիբ նահանգում, և երկրի հյուսիս-արևելքում ծրագրված երկու գործողությունների իրականացման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում