ՄՄարիամ Մխիթարյան

Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Իրանից արձագանքել են Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներին

Պատժամիջոցները չեն խաթարի Իրանի վճռականությունը՝ պաշտպանելու իր ժողովրդի անվտանգությունն ու անդորրը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից Իրանի մի խումբ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը, փոխանցում է Pars Today-ը:

Խաթիբզադեի խոսքով՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ) վերադառնալու մտադրության մասին Վաշինգտոնի հայտարարությունից հետո նոր պատժամիջոցների սահմանման պատճառով Իրանը չի կարող ԱՄՆ-ին դիտարկել որպես վստահելի գործընկեր: Նա նշել է, թե այս քայլով ԱՄՆ վարչակազմը շարունակում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունն Իրանի նկատմամբ:

Խաթիբզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունները ցույց են տվել, որ «անկարող են հասկանալ Իրանի իրողությունները»:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ նոր պատժամիջոցներ են սահմանվել Իրանի նկատմամբ: Դրանք վերաբերում են ԻԻՀ 4 քաղաքացու և 2 ընկերության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում