ՄՄարիամ Մխիթարյան

Հռոմում մեկնարկել է G-20 գագաթնաժողովը

Հռոմում մեկնարկել է G-20 գագաթնաժողովը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովը, որին, բացի երկրների ու կառավարությունների ղեկավարներից, մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները:

Երկրների ներկայացուցիչները, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության 60%-ը, գլոբալ ՀՆԱ-ի 80%-ը և արտահանման 75%-ը, կքննարկեն համաշխարհային մակարդակի հրատապ հարցեր, որոնց առանցքում կլինեն կլիմայական փոփոխությունները, առողջապահությունը և կայուն զարգացումը:

Գագաթնաժողովի ընթացքում փակ կլինի Հռոմի օդային տարածքը, որի վերահսկողության համար գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։ Միջոցառման անվտանգությունն ապահովում է իրավապահ մարմինների մոտ 10 հազար աշխատակից։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում դեսպանատների տարածքներում և այն վայրերում, որտեղ լինելու են գագաթնաժովի մասնակիցները: Հռոմում փակվել է մետրոյի 14 կայարան, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովն այս տարի անցկացվում է Հռոմում՝ հոկտեմբերի 30-31-ին: G-20-ի անդամ են՝ Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Կորեայի Հանրապետությունը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում