ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանը պատրաստ է նոյեմբերին վերսկսելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ

Թեհրանը պատրաստ է նոյեմբերին վերսկսելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալու միջուկային գործարքի վերաբերյալ գլոբալ տերությունների հետ բանակցություններին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերին:

Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման հստակ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տեղյակ է Բաղերիի հայտարարությունից, սակայն սպասում է, որպեսզի եվրոպացի պաշտոնյաները հաստատեն Իրանի՝ բանակցելու պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում