ՄՄարիամ Մխիթարյան

Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը

Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի քննարկման լավագույն ձևը երեք երկրների փոխվարչապետների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ նախագահության ներքո եռակողմ աշխատանքային խումբն է:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին:

«Այդ ձևաչաձով արդեն կայացել է ութ նիստ։ Բոլոր կողմերը բարձր են գնահատում դրա գործունեությունը»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Ռուսաստանը ճիշտ է համարում հավատարիմ մնալ այն հայտարարություններին ու քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում