Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ:










