«ԵՄ-ի հետ մեր համատեղ ծրագրի մեջ մետրոպոլիտենի հետ կապված շատ կարևոր կտոր կար: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման հարցի քննարկման ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ թե լուծում ենք ֆինանսական միջոցներ հայթայթելու, գույք գնելու խնդիր, մենք լուծում ենք տրանսպորտի խնդիր. այո, մի բաղադրիչ կար մետրոյի, այո, մեկ բաղադրիչ կար կայանների հետ կապված. բազմաբաղադրիչ է. իրոք, մեզ համար գործակցության նպատակը բխում է մեր ռազմավարական նպատակից՝ տրասնպորտի կազմակերպում և ճիշտ ալգորիթմի որոշում, այդ թվում՝ ֆինանսական ճիշտ մոդելի, որ դա լինի տևական աշխատող մեխանիզմ, այլ ոչ թե գույք»,-ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:










