ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայում և Իրաքում երկարաձգվել է

Թուրքական բանակի ներկայությունը Սիրիայում և Իրաքում երկարաձգվել է

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկու տարով երկարաձգելու առաջարկին՝ գրում է Ermenihaber-ը:

Որոշմանը կողմ են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր ազգայնական IYI կուսակցությունները: Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» և ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները դեմ են քվեարկել:

Իշխանամետ կուսակցությունները դիրքորոշումը պատճառաբանել են Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությամբ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր: Քրդերին, սակայն, աջակցում է ԱՄՆ-ը:

Թուրքիայի խորհրդարանն առաջին անգամ թույլատրել է երկրի զինված ուժերը հարևան Իրաքում և Սիրիայում օգտագործել 2014 թվականի հոկտեմբերին։ Այն ուժի մեջ էր 12 ամիս, այնուհետև երկարացվում էր ամեն տարի: 

Բլումբերգը հայտնել է, որ Թուրքիայի զինուժն արդեն կենտրոնացրել է ուժերը Սիրիայի հյուսիսում՝ քրդերի դեմ հարձակում նախաձեռնելու և երկրի հյուսիսի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները միացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում