ՄՄարիամ Մխիթարյան

Բրազիլացի սենատորները Covid-19-ի մեղադրանքներ են ներկայացնում երկրի նախագահի դեմ

Բրազիլացի սենատորները Covid-19-ի մեղադրանքներ են ներկայացնում երկրի նախագահի դեմ

Բրազիլիայի Սենատի հանձնաժողովի 11 անդամից յոթը հաստատել է նախագահ Բոլսոնարուի դեմ մեղադրանքները։ Նրանք կարծում են, որ նախագահն ու կառավարությունն իրենց գործողություններով վատթարացրել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում, որտեղ Covid-19-ը արդեն խլել է ավելի քան 600 հազար կյանք՝ հայտնում է BBC-ն։

Անձամբ Բոլսոնարուին սենատորները ներկայացրել են ևս 9 կետով մեղադրանք, այդ թվում՝ խարդախության, սանիտարական միջոցների խախտումների, չարաշահումների, մարդկության դեմ հանցագործությունների համար: Ընդհանուր առմամբ, մեղադրյալների ցուցակում ընդգրկված է ավելի քան 70 մարդ՝ ներկա և նախկին պաշտոնյաներ, գործարարներ, ինչպես նաև Բոլսոնարուի երեխաները։

Ենթադրվում է, որ Բրազիլիայի գլխավոր դատախազը մեղադրանք չի առաջադրի նախագահին, քանի որ նրա կողմնակիցներից է։ Բոլսոնարուին բազմիցս մեղադրել են համաճարակի նկատմամբ անխոհեմ մոտեցում ցուցաբերելու, վիրուսի վտանգը թերագնահատելու, հանձնաժողովի եզրակացությունները կողմնակալ անվանելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում