ԼԼիլիթ Գասպարյան

Մերժվել է Արմեն Գևորգյանի պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը

Մերժվել է Արմեն Գևորգյանի պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը

Այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը, որը նոր է ներգրավվել այս գործով, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին:

Նա հիշեցրել է, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավորը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Նա մեկ տարի առաջ պաշտպանում էր Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ հրապարակելու համար, սակայն պաշտպանը հետագայում որպես կասկածյալ է հարցաքննվել:

Դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:

Ինչից հետո պաշտպան Կոչուբաևը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, դատարանը նշել է, որ ժամանակը տրամադրվել է, և մերժել խնդրանքը: Դատարանի որոշումից հետո պաշտպանը լքել է նիստերի դահլիճը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում