ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան համաձայնեցրել են ԵՄ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան համաձայնեցրել են ԵՄ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կառավարությունների ղեկավարները ԵՄ կառույցներ այցի նախապատրաստման շրջանակում հոկտեմբերի 25-ին առցանց հանդիպում են անցկացրել և նախանշել եռակողմ համագործակցության առաջնահերթությունները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել փոխգործակցության հիմնական ուղղությունները, որոնք պետք է ներառվեն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում: Շմիգալի խոսքով՝ այդ առաջնահերթությունները պետք է ներառեն «Ասոցացված եռյակի» նախաձեռնությունների աջակցությունը, ԵՄ անդամակցության՝ եռյակի և Կոպենհագենի չափանիշներին համապատասխանող այլ երկրների ձգտումների ընդունումը, տարածքային ամբողջականության աջակցությունը և Ռուսաստանի գործողությունների դատապարտումը, ԵՄ ներքին շուկային ինտեգրվելը, կայունության, անվտանգության ու պաշտպանական ոլորտում համագործակցությունը:

Ուկրաինայի վարչապետը նշել է, որ քննարկվել է նաև ծառայությունների հասանելիության բարձրացման, փոքր և միջին բիզնեսին աջակցման և այլ հարցեր: Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ ասոցացված երկրների առաջնահերթությունները պետք է ներառեն նաև առևտուրը, անվտանգությունը, տնտեսական կայունությունը, առողջապահությունը և տրանսպորտը։

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետները պայմանավորվել են համակարգել գործողությունները համատեղ առաջնահերթությունների իրականացման համար և ակտիվացնել համապատասխան եռակողմ աշխատանքային խմբերի գործունեությունը:

«Ասոցացված եռյակի» ձևաչափը ստեղծվել է 2021 թ. մայիսի 17-ին՝ ԵՄ անդամակցության ճանապարհին երեք երկրների միջև համագործակցությունն ուժեղացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում