ԳԳևորգ Թոսունյան

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել
Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը  հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։ Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
 
Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։
 
Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022 թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում