ՄՄերի Եգորյան

Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը

Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը

Հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպումը։ 

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում