ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկյան ռազմաբազաներում ավելի քան 53 հազար աֆղանստանցի փախստական կա. Պենտագոնի խոսնակ

Ամերիկյան ռազմաբազաներում ավելի քան 53 հազար աֆղանստանցի փախստական կա. Պենտագոնի խոսնակ

Ավելի քան 53 հազար աֆղանստանցի փախստականներ գտնվում են ԱՄՆ-ի ռազմաբազաներում: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին, փոխանցում է ТАСС-ը։

Նա ընդգծել է, որ 53157 փախստական գտնվում է ԱՄՆ-ի 8 ռազմաբազայում: Նրանցից 6689-ն արդեն անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ամերիկյան քաղաքներում վերաբնակեցման ծրագրին մասնակցելու համար: Կիրբիի խոսքով՝ ավելի քան 3 հազար աֆղանստանցի գտնվում է Մերձավոր Արևելքի, Արևելյան Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի ամերիկյան ռազմաբազաներում, ևս 463 մարդ՝ Եվրոպայի:

The Washington Post թերթի տվյալներով՝ օգոստոսի 17-ից Միացյալ Նահանգներ է տարհանվել ավելի քան 60 հազար աֆղանստանցի, որոնք ժամանակին օգնություն են ցուցաբերել ամերիկյան զորքերին: Հոկտեմբերի 7-ին Պենտագոնում հայտնել են, որ ԱՄՆ կառավարությունը վերսկսել է Աֆղանստանի քաղաքացիների տարհանումը ԱՄՆ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում