ՄՄարիամ Մխիթարյան

Սուդանում բողոքի ակցիայի ժամանակ 7 մարդ է զոհվել. Reuters

Սուդանում բողոքի ակցիայի ժամանակ 7 մարդ է զոհվել. Reuters

Սուդանում զինվորականների ձեռնարկած ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում 7 մարդ է զոհվել, ևս 140-ը տուժել են: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին։

Աղբյուրը նշել է, որ մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վիրավորումները։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Աբդալա Համդուկին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների և երկրում հայտարարել արտակարգ դրություն: Ի նշան ռազմական հեղաշրջման դեմ բողոքի՝ Սուդանում զինվորականներին գլխավոր ընդդիմություն հանդիսացող «Ուժեր հանուն ազատության և փոփոխությունների» շարժման առաջնորդները քաղաքացիներին կոչ են արել միանալ համընդհանուր քաղաքացիական անհնազանդության ակցիային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում