ՄՄարիամ Մխիթարյան

Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա 2022 թ. առկա ձևաչափով

Մյունխենի անվտանգության համաժողովը տեղի կունենա 2022 թ. առկա ձևաչափով

Մյունխենի անվտանգության համաժողովն առկա ձևաչափով կանցկացվի 2022 թ.: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերին:

Նրա խոսքով՝ համաժողովը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 18-20-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում մասնակիցների թիվը սահմանափակ կլինի:

«Անձնական շփումների վերականգնման պահանջը մեծ է հատկապես այն անձանց շրջանում, որոնք արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ են կայացնում,  քանի որ դրանք շատ հաճախ նուրբ հարցեր են»,- նշել է Իշինգերը:

Նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի ապագա կանցլերը կցանկանա մասնակցել համաժողովին, իսկ նոր կառավարությունը միջոցառմանը կներկայացնի իր արտաքին քաղաքական օրակարգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում