Ցուցահանդես՝ նվիրված կրծքով կերակրման առավելություններին

Ցուցահանդես՝ նվիրված կրծքով կերակրման առավելություններին

Աշխարհում ամեն տարի 2 մլն երեխա է մահանում այնպիսի հիվանդություներից, որոնք հնարավոր է կանխել կրծքով կերակրելու դեպքում: Մեր երկրում կրծքով կերակրելը խրախուսվում է պատկան մարմինների կողմից, բայց վիճակագրական տվյալներն այնքան էլ հուսադրող չեն:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնած «Ես սիրում եմ մայրիկս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է մայրիկներին հորդորել, որ փոքրիկին կյանքի առաջին 6 ամիսներին կերակրեն բացառապես մայրական կաթով:

Երկու օր տեւող  ցուցադրությանը ներկայացված է 40 լուսանկար։ Դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է այն հզոր զգայական կապը, որը ստեղծվում է մոր եւ մանկան միջեւ կրծքով կերակրման ժամանակ: Ի դեպ, միայն կրծքով կերակրելու շնորհիվ Հայաստանում տարեկան կարելի է փրկել 60 նորածնի կյանք:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում