ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի համար. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի համար, սակայն դաշինքին անդամակցելու որոշումը կայացնելու է Հելսինկին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ հայտնում է EaDaily-ն։

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կմիջամտի՞, եթե զինված հարձակում կատարվի Ֆինլանդիայի վրա, նա պատասխանել է հետևյալ կերպ.

«Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գործընկեր է, բայց ոչ անդամը: Հյուսիսատլանտյան պայմանագրի Հինգերորդ հոդվածը սահմանում է, որ դաշինքի մի անդամի դեմ հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի դեմ։ Եթե ​​դուք դաշինքի անդամ չեք, ձեր նկատմամբ կոլեկտիվ պաշտպանության մասին 5-րդ հոդվածը չի կիրառվում: Սա է գործընկերոջ կարգավիճակի տարբերությունը»,- պարզաբանել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ, դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է Ֆինլանդիայի հետ և հույս ունի, որ նա կաջակցի:

«Մենք աշխատում ենք Ֆինլանդիայի հետ, մեծացրել ենք համատեղելիությունն ավելի լավ համագործակցելու համար, ՆԱՏՕ-ն նաև ամրապնդել է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում»,- ասել է Ստոլտենբերգը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում