ԱԱննա Ավետիսյան

Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն. մեկ օրում՝ 2 ոսկե մեդալ

Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն. մեկ օրում՝ 2 ոսկե մեդալ

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը նվաճել է ոսկե մեդալ։ Գյումրու մարզադրոցը ներկայացնող` Կարեն Խաչատրյանի սանը, եզրափակչում տպավորիչ հաղթանակ տոնելով չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ, հռչակվել է չեմպիոն։

հայ մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտում է 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն արժանացել էր բրոնզե մեդալի։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում