«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան խորհրդանիշները. կայացավ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան խորհրդանիշները. կայացավ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կայացավ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի մրցութային երկրորդ փորձը: Ի տարբերություն առաջինի, այսօր արդեն հայտնի են բեմականացման որոշակի մանրամասներ և հնարավոր է ներկայացնել դրանցում օգտագործված խորհրդանիշները: 

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվեն հայկական զարդարվեստն ու թռչնապատկերները` ժամանակակից կատարմամբ, հին զարդանախշերը` նորաձև գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»: 

Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արևմուտքի և արևելքի միջև դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից: 

Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականացման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր և ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետևել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք վոկալիստներ: 

Արծվիկը փորձից հետո հանդիպել է մրցույթը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան պատվիրակի եվրատեսիլյան առաջին փորձը լավագույնն էր ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից և արժանացել էր 100 առավելագույն միավորի: 

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաև Արծվիկի պաշտոնական էջերում՝ Facebook, Instagram, Twitter:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում